Ախտորոշում
Ծնոտի ՄՌՏ. ultraimaging.am
ՄՌՏ-ն ախտորոշիչ եղանակ է՝ հիմնված մարդու հյուսվածքների վրա էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությամբ: Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել փափուկ հյուսվածքների, հոդերի աճառային մակերեսների ախտաբանությունները, հոդային սկավառակի դիրքի փոփոխությունները:
ՄՌՏ-ի ազդեցության սկզբունքները
Սարքի կողմից ստեղծված էլեկտրամագնիսական դաշտը ստիպում է մարդու հյուսվածքների ջրածնի ատոմներին գտնվել ռեզոնանսի մեջ: Տարբեր հյուսվածքներ պարունակում են տարբեր քանակությամբ ջրածին, հետևապես արձագանքը ևս տարբեր է լինում: Տատանումները որսվում են տոմոգրաֆի կողմից, մշակվում և համակարգչի մոնիտորի վրա ձևավորվում է հետազոտվող օրգանի ծավալային պատկերը:
Անհրաժեշտության դեպքում՝ ախտահարված շրջանի պատկերի բարելավման նպատակով, իրականացվում է կոնտրաստ նյութի ներերակային ներմուծում:
ՄՌՏ նշանակման ցուցումները
Ծնոտի ՄՌՏ-ն կիրառվում է ստոմատոլոգների, դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժների, վնասվածքաբանների, ուռուցքաբանների կողմից:
Ստորին ծնոտի ՄՌՏ նշանակվում է բերանը բացելու և փակելու ժամանակ ցավի կամ կողմնակի ձայների (կտկտոց, ճռճռոց) առկայության դեպքում, ծնոտային հոդի շարժունակության խանգարման, ուռուցքային գործընթացի կասկածի, վնասվածքների դեպքում: Վիրահատական բուժման անհրաժեշտության դեպքում այս մեթոդը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ախտաբանական գործընթացի մեջ շրջակա հյուսվածքների ներգրավվածությունը՝ վիրահատական բուժման ծավալը որոշելու նպատակով:
Վերին ծնոտի ՄՌՏ իրականացնում են պարանոցի, դիմածնոտային շրջանի ցավերի, վնասվածքների, բորբոքային ախտահարումների դեպքում :
ՄՌՏ-ի իրականացման հակացուցումները
ՄՌՏ-ն ամենաանվտանգ ախտորոշիչ մեթոդն է, որի ժամանակ իոնիզացնող ճառագայթում չի կիրառվում: Մարդկային օրգանիզմի վրա էլեկտրամագնիսական դաշտի կողմից բացասական ազդեցություն չի հայտնաբերվել: Այս եղանակը հակացուցված է, եթե հիվանդի մարմնում կա արհեստական կառուցվածք, որն ունակ է մագնիսանալու: Օրինակ` սրտի ռիթմը վարող սարք, ոսկրերի պրոթեզ:
Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը
Հիվանդը տեղակայվում է հատուկ մահճակալի վրա, որը մտնում է տոմոգրաֆի պարկուճի մեջ: Հետազոտությունը տևում է 20-30 րոպե: Այդ ամբողջ ընթացքում տոմոգրաֆի ներսում չի կարելի շարժվել: Կոնտրաստի անհրաժեշտության դեպքում հետազոտության տևողությունը մոտավորապես մեկ ժամ է կազմում:
Հետազոտությունից անմիջապես հետո կարելի է վերադառնալ առօրյա կյանքին:
17.11.2016 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ